News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարելի է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա համոզմամբ, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծով ընդդիմության իրավասություններն անհամեմատ ավելանում են: «Տարիներ շարունակ ընդդիմությունը պահանջում էր անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, որպեսզի Հայաստանը մեկ կենտրոնից չղեկավարվի: Երկրորդ, շատերն ասում էին, որ 41 մեծամասնական տեղերը բոնուս են իշխանությունների համար, եւ անհնար է ընդդիմադիր թեկնածուների ընտրվելը: Այսօր մենք լսեցինք նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկները եւ սահմանադրական բարեփոխումների փաթեթում առաջարկում ենք Հայաստանում համամասնական ընտրակարգ սահմանել»,- նշեց Շարմազանովը: Եվ երրորդ, նրա խոսքով, հիմնական սահմանադրական օրենքներն ընդունվելու են ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ ձայների 3/5-ով:

«Այսինքն՝ կարեւորագույն սահմանադրական օրենքներն անհնար կլինի ընդունել առանց ընդդիմության մասնակցության եւ փոխհամաձայնության ձեռքբերման: Մեր ընդդիմադիր գործիչներն այլեւս չեն կարողանա ասել, որ իշխանությունն իր օրենքներն է հաստատում: Այս Սահմանադրությամբ մենք վերջապես դասական սահմանմամբ ժողովրդավարություն ենք հաստատում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ հավելեց, որ ներկայում Հայաստանի ԱԺ-ի երկու փոխխոսնակներն էլ իշխանության ներկայացուցիչներ են: «Սահմանադրական փոփոխությունների նախագծով, Ազգային Ժողովի 3 փոխնախագահներից 1-ին կարող է առաջադրել ընդդիմությունը: Շատ կարեւոր է, որպեսզի ընդդիմությունից մեր գործընկերներն անմիջականորեն կառավարման համակարգում լինեն եւ ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտականություններ ունենան»,- ամփոփեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ