«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել: Ըստ այդմ, մինչեւ դատավարության ավարտը եւ Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գտնվելիս՝ նա կշարունակի պահվել ՌԴ-ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին եւ իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում