News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին հայ քաղաքական էլիտան հարսանիքի է: Այդ օրն ամուսնանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի որդին: Պսակադրությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մոտ 400 հոգանոց հարսանիք է լինելու, հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Յուվեցի Կարոն, սակայն, չի հրավիրել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, նախկին կուսակցական գործընկերներից էլ հրավիրել է սահմանափակ թվով մարդկանց՝ գործարար թեւին, նրանց, ում հետ շփվում է, օրինակ՝ Կարամելի Հարութ, Բելաջիոյի Գրիշ, Մուրադ Գուլոյան եւ այլք: 

Ո՞ւմ հետ է ամուսնանում Ձեր որդին, հարցրինք պատգամավորին: Նա նշեց, որ խնամին ոչ հայտնի է, ոչ էլ ճանաչված»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ