News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում 5,2-5,3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Արցախում՝ նախնական 4 բալ ուժգնությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ էպիկենտրոնն Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ:

«Երկրաշարժը զգացվել է Արցախում՝ նախնական 4 բալ ուժգնությամբ, Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ»,- ասացին ծառայությունից:

Այս պահին ճշտվում է, թե երկրաշարժը Հայաստանում եւ Արցախում վնասներ հասցրել է, թե ոչ: 

Ավելի ուշ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08 աստիճան եւ արեւելյան երկայնության 47.42 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ եւ 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջեւանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) եւ Երեւանում (3-4 բալ): 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ