News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրացիսկոսը անսպասելիորեն մեկնել է Վատիկանից, որպեսզի անձամբ այցելի օպտիկայի սրահ ու մի քանի նոր ակնոց գնի:

Հռոմի պապը հինգշաբթի երեկոյան «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Հռոմի պատմական կենտրոնում գտնվող վիա դելյ Բաբուինո խանութ ՝ իր վարորդի, քարտուղարի ու քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկանների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սրահի տերը, ով առաջ էլ էր ակնոց ընտրում Հռոմի պապի համար, իտալական հեռուստատեսությանը հայտնել է, որ այդ այցն իր համար անսպասելի էր, քանի որ սովորաբար պատվերը Վատիկան էին հասցնում նրա օգնականները:  Հռոմի պապը մոտավորապես կես ժամ մնացել է խանութում, պնդել, որ կվճարի ակնոցի գինը ու խնդրել է դրանց համար օգտագործել հին շրջանակը:

Ինչպես նշում է «Ռոյթեր» գործակալությունը ՝ Հռոմի պապի անսպասելի այցի պատճառով սրահի շուրջ հավաքվել էր հետաքրրասերների մի ամբողջ ամբոխ ՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ ու Հռոմի բնակիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ