News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վաղ առավոտյան 4 բալ ուժգնությամբ զգացված երկրաշարժը վնասներ չի հասցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ՝ երկրաշարժն ամենաուժեղը զգացվել է Մարտունիի շրջանում, քանի որ այն ամենամոտն է ադրբեջանական Շեքի քաղաքին, որն էլ երկրաշարժի էպիկենտրոնն է:

«4 բալ գրանցել են մեր սարքերը, բարեբախտաբար, ոչ մի վնաս չկա, ընդամենը մարդիկ զգացել են»,- հայտնեցին ԱԻՆ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում սեպտեմբերի 4-ին վաղ առավոտյան 5,2-5,3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Արցախում՝ նախնական 4 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնն Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ