News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը նշել է այն գլխավոր պատճառը, որն իրեն հետ է պահում նախագահական մրցավազքին մասնակցելու որոշում կայացնելուց, գրում է Wall Street Journal-ը:

Քաղաքական գործչի խոսքով՝ իրեն չի մտահոգում, թե քանի մարդ է մասնակցելու, որքան գումար է պետք հավաքել ու ինչ կազմակերպություն ստեղծել, հայտնում է Gazeta-ն:

Բայդենն ասել է, որ իր ամենակարեւոր մտահոգությունն այն է ՝ արդյոք ինքն ու իր ընտանիքը կկարողանան զգացմունքային առումով բավականաչափ ուժեղ լինել մայիսի վերջին քաղցկեղից մահացած իրենց որդու՝ Բոյի կորուստից հետո:

Հենց դրա համար էլ Բայդենը չի կարող հստակ ասել, թե երբ կընդունի որոշում: Նա նշել է, որ եթե զգա, որ պատրաստ է ՝ ապա առանց երկմտելու կմտնի նախընտրական մրցավազք:

«Բայց ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Ես չեմ կարող հիմա նայել ձեր աչքերին ու ասել, որ կանեմ դա»,-շեշտել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ