News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երեւանի եւ Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա եւ հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:

Այդ կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է. հեռակա եւ հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից  եւ կազմակերպաիրավական ձեւից, կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր  լիցենզավորման՝  համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին»  ՀՀ օրենքների  եւ այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի:

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները,  կենթարկվեն  օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Տպել
Ամենաշատ