Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցներն սովորաբար սկսում են երեկոյան, թե ինչով է դա պայմանվորված չեմ կարող ասել»,-ասաց ՊՆ խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է սահմանամերձ գյուղերը: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից երեկ երեկոյան 4 անձ է վիրավորվել: Վիրավորներից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական: