News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բանգկոկի քրեական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Թաիլանդի չորս բնակիչների, ում մեղավոր են ճանաչել մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն կազմակերպելու համար, որի հետեւանքով զոհվել է երեք ու վիրավորվել՝ 21 մարդ:

Պայթյունը տեղի էր ունեցել 2014թ. փետրվարի 23-ին «Բիգ Սի» սուպերմարկետի մոտ ՝ Ռաթչադամրի փողոցում ՝ այդ օրերին Բանգկոկի հիմնական խաչմերուկները փակած  հակակառավարական ցուցարարների ճամբարից ոչ հեռու: «Մ79» նռնակի պայթյունի հետեւանքով զոհվել է սուպերմարկետի երեք այցելու ՝ մի տարեց կին ու երկու երեխա ՝ հինգ ու վեց տարեկան: Այս հանցագործությունը մեծ արձագանք էր առաջացրել թաիլանդական հասարակությունում: Կասկածյալներին ձերբակալել էին երեք ամիս հետո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ինչպես հայտնում է Bangkok Post թերթը՝ սկզբում մեղադրյալները դատապարտվել էին մահապատժի, սակայն դատարանը փոխել էր պատժամիջոցը ՝ նրանց անկեղծ խոստովանության կապակցությամբ: Ըստ նրանց տված վկայությունների ՝ քաղաքական մոտիվներով ծրագրված հարձակման կազմակերպմանը մասնակցել էր յոթ մարդ, որոնցից երեքը առայսօր որոնման մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ