Դամասկոսի Ֆարես Հուրի թաղամասում ահաբեկիչների կողմից հրետակոծության հետեւանքով սեպտեմբերի 3-ին հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր» պարբերականը, զոհվածը Սարգիս Հարությունի Փարսիկյանն է՝ 1954թ. ծնված:
Նրա հոգեհանգստյան արարողությունը կայանալու է այսօր՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: