News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանին ստեղծված լարվածությունը Ադրբեջանի սադրանքների հետեւանք է։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ նախօրեին ադրբեջանական կողմի գնդակոծումից վիրավորվել է Վազաշեն գյուղի 3 խաղաղ բնակիչ եւ մեկ պայմանագրային զինծառայող։ Բարեբախտաբար վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ «Հակառակորդը գործի է դրել հրաձգային զենք ու ականանետեր»,- նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ զորքերի հետ շփման գծում կրակոցների ինտենսիվությունը մի փոքր նվազել է նախորդ օրերի համեմատ։ «Հույս ունենք, որ միտումը կշարունակվի»,- հավելել է մամուլի խոսնակը։

Խոսելով ներկայիս լարվածության պատճառների մասին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ այն արհեստական բնույթ է կրում։ «Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը սենսացիոն հայտարարություն արեց Միջազգային մարդասիրական նորմերը պահպանելու մասին։ Ընդ որում, մոռանալով նշել, որ լարվածության պատճառը ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն են»,- նշեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժը բեմական ներկայացում է ցուցադրել ադրբեջանական հարսանիքի «գնդակոծումով» եւ սեփական սադրանքն օգտագործել է հայկական սահմանամերձ գյուղերը գնդակոծելու համար։

Հայկական կողմից պատասխան գործողության արդյունքը հայտնի է. ադրբեջանական գյուղերում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են շրջանները, ադրբեջանական բանակը կորուստներ է կրում եւ փորձում կոծկել դրանք։ «Այդ ամենը արտահայտված է ադրբեջանական մամուլում»,- նշեց Հովհաննիսյանը։

«Հակառակորդի սադրանքը անպատասխան չի մնա։ Միաժամանակ հայկական կողմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա լարումը»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս սահմանին իրավիճակը հանգիստ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ