News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 11-ամյա տղան գնդակահարել է 16-ամյա դեռահասի, որը ընկերոջ հետ փորձում էր ներխուժել նրանց տուն: Դեռահասը հրազենային վնասվածք է ստացել է գլխի շրջանում եւ տեղում մահացել, իսկ նրա հանցակցին ոստիկանությունը գտել է ավելի ուշ:

Ոստիկանության փոխանցմամբ, 11-ամյա տղան տանն է եղել իր 4-ամյա քրոջ հետ: նախնական տվյալներով, կասկածյալները երկու անգամ են փորձել ներխուժել այդ տուն: Երրորդ անգամ նրանցից մեկը մտել է տան շքամուտքից, այդ ժամանակ էլ երեխան հանել է ատրճանակն ու գնդակահարել դեռահասին: Իրավապահները սպանվածին գտել են տան շքամուտքի մոտ: Երկրորդ կասկածյալը փախել, բայց բռնվել է: Սպանվածի, կասկածյալի եւ կրակող երեխայի ինքնությունը չի հաղորդվում:

Ընդ որում, որոշ հակասություններ կան ականատեսների եւ երեխաների մոր ցուցմունքներում, մի մասն ասում է, թե դեռահասը տուն չի մտել, այլ վիճել է երեխայի հետ պատշգամբում, ուստի ոստիկանությունը մանրամասն հետաքննում է դեպքի հանգամանքները: պարզում են նաեւ, թե ինչպես է զենքը հայտնվել 11 տարեկան երեխայի ձեռքում: Մայրը հայտարարել է, թե ինքն է գնել հրազենը, քանի որ նախկինում էլ իրենց տունը կողոպտելու փորձեր եղել են: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, մայրն ու որդին համագործակցում են իրավապահների հետ՝ պատմում բոլոր մանրամասները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ