News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մինչդեռ աշխարհը լռում է, իմ ծնողները մահանում են»: Լեյլա եւ Արիֆ Յունուսների դուստրը պատմում է գերմանական «Բիլդ» լրատվամիջոցին:

Հոդվածագիրը նշում է, որ ազատազրկման մեջ գտնվող Լեյլա եւ Արիֆ Յունուսները պատկանում են նավթով հարուստ երկրի առաջադեմ ժողովրդավար ակտիվիստների թվին: Լեյլան բազմիցս է ստացել միջազգային մրցանակներ: Նա «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» տնօրենն է, իսկ իր ամուսինը՝ հայտնի պատմաբան:

Կառավարություններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատում են նրանց ազատազրկման մասին դատարանի որոշումը՝ համարելով դա քաղաքականապես մոտիվացված եւ հատկապես անարդարացի, քանի որ երկուսն էլ վատառողջ են, եւ նրանց ինքնազգացողությունը նախորդ տասներկու ամիսների ընթացքում էլ ավելի է վատացել:

Հեղինակն անդրադառնում է Տանյա Լոկշինային՝ «Human Rights Watch» ընկերության Ռուսաստանի տնօրենին, ով այն քիչ միջազգային դիտորդների թվում էր, ովքեր ներկա էին գտնվել դատավարությանը՝ որպես դիտորդ: Լոկշինան պատմում է, թե ինչ ծանր ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում էր գտնվում Լեյլան, ում նա վաղուց էր ճանաչում:

«Bild»-ը նշում է, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է նրանց երկրարաժամկետ ազատազրկումը՝ մեջբերելով մի շարք պաշտոնյաների խոսքերը: Օրինակ, ինչպես նշում է ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Լինքը, այդ վճիռները ավելի են սրում ադրբեջանական քաղաքացիական հասարակության նկատմամբ ահաբեկումները: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը պնդում է, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա միջազգային պարտավորություններին եւ պաշտպանի իր բոլոր քաղաքացիների իրավունքները՝ հանուն կայուն ապագայի:

Հոդվածի հեղինակը գտնում է, որ գերմանական դաշնային կառավարությունը եւս կարող էր անել ավելին՝ նրանց ազատ արձակմանը հասնելու համար: Ադրբեջանը Գերմանիային հում նավթ մատակարարողների թվում վեցերորդն է, ինչպես նաեւ հանդիսանում է Կովկասում գերմանական տնտեսության կարեւորագույն գործընկեր:

Ակտիվ են նաեւ քաղաքական հարաբերությունները: Նախագահ Ալիեւը բազմիցս է այցելել Բեռլին, ԳԴՀ ԱԳ նախարար Շտայնմայերի վերջին այցը կայացել է 2014 հոկտեմբերին:

Դատարանի որոշումը քննադատում է նաեւ դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Քրիստոֆ Շթրեսերը: Համաձայն «Human Rights Watch»-ի՝ նրանց ազատ արձակումը «ողջունելի կլինի»: HRW-ի տնօրենը նշում է, որ Ադրբեջանն իր միջազգային լոբբիստական աշխատանքներով, շատ ինքնավստահ է դարձել:

Ադրբեջանում գոյություն ունի փոքրամասնություն, որն ապրում է անսահման հարստության մեջ, մինչդեռ մեծամասնության մոտ աղքատություն է տիրում: Իշխող Ալիեւյան գերդաստանը դաժանորեն ճնշում է քննադատներին, քանի որ վախ ունի մեկ այլ գերդաստանի կողմից դուրս մղվելուց, ինչպես նաեւ երկրորդ Մեյդանից:

Թե որքանով է Ադրբեջանը շահագրգռված իր միջազգային հեղինակությամբ, ցույց են տալիս բազմաթիվ սպորտային եւ մշակութային խոշոր միջոցառումները, այդ թվում՝ 2015թ. Եվրոպական խաղերը, 2012թ. Եվրատեսիլ երգի մրցույթը, 2016թ. Ֆորմուլա-1 մրցաշարը:

Ադրբեջանը դրական լույսի ներքո միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով քննադատների ձայնը լռեցվում է: Լեյլա Յունուսը եւս կոչ էր անում մեկ տարի առաջ բոյկոտել Եվրոպական խաղերը. հինգ օր անց նա արդեն ձերբակալված էր:

Ազատազրկման մեջ գտնվող Լեյլան ամուսնուն երկու բաց նամակ է գրել, որտեղ նկարագրել է բանտային ծանր պայմանները՝ հավելելով, որ, այդուհանդերձ, իր համար ամենադժվարը 37 տարվա համատեղ կյանքից հետո իր սիրելի Արիֆից բաժանված լինելն է:

Ամուսինների դուստրը հիշում է, թե ինչպես վերջին դատավարության ընթացքում իր հայրը չէր կարողանում ուղիղ նստել, նա սարսափելի վախեցած էր թվում: Արիֆը շտապ բուժօգնության կարիք ուներ, սակայն դրա փոխարեն նրան նորից առանձնացված բանտախուց են տեղափոխել:

Ձերբակալությունից հետո դուստրը չի կարողանում ծնողներին տեսակցել: «Ես իմանում են նրանց դրության մասին միայն փաստաբանի միջոցով,- նշում է Դինարան:- Կառավարությունն աջակցում է մորս վրա հարձակումներ գործողներին, քանի որ մեղավորներին չի պատժում: Երբ մայրս պաշտպանություն հայցեց, նրան փոխարենը պատժեցին»:

«Ծնողներս իմ ունեցած ամեն ինչն են, ես այլեւս ոչ ոք չունեմ: Նրանք պետք է ազատ արձակվեն: Աշխարհն իրավունք չունի լռել, այն պետք է պահանջի ծնողներիս անհապաղ ազատ արձակումը: Այլապես նրանք կմահանան բանտում»,- կոչ է անում Դինարան: «Ես պահանջում եմ, որպեսզի ծնողներիս անհապաղ տեղափոխեն արտասահմանյան որեւէ հիվանդանոց, քանի որ վախենում եմ, որ նրանք կմահանան ադրբեջանական հիվանդանոցում,- այսպես է մեկնաբանում նա «Bild»-ին իր պահանջը:- Նրանք եւս մեկ տարի էլ չեն դիմանա բանտում, իսկ յոթ կամ ութ տարվա մասին խոսելն անգամ ավելորդ է»:

«Ես ցանկանում եմ իմ ծնողներին կրկին հանդիպել. ես ցանկանում եմ, որ նրանք կենդանի լինեն, երբ ես նրանց կրկին հանդիպեմ»,- այսպես է իր խոսքն ավարտում Դինարա Յունուսը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ