News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընդդիմությանը աննախադեպ իրավունքներ կտրվեն։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ փոքրամասնությունը հարցերի քննության համար հանձնաժողով ստեղծելու հնարավորություն կստանա պատգամավորների մեկ քառորդի պահանջով։ Դա այն դեպքում, երբ շատ երկրներում անհարժեշտ է ձայների կեսից ավելին։ Հանձնաժողովը խնդիրներն ուսումնասիրելու, տեղեկություն ստանալու եւ եզրակացություններ անելու բոլոր հնարավորությունները կունենա։ Հանձնաժողովի նախագահն առաջադրվում է հայցվոր կողմից, այսինքն՝ ընդդիմության նախաձեռնության դեպքում ընդդիմադիրներից։ «Այսինքն՝ չի կարող առաջանալ իրավիճակ, երբ ընդդիմությունը ցանկանա ինչ-որ հարց քննել, բայց դա անելու հնարավորություն չունենա»,- հավելեց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է պաշտոններին, ապա խոսնակի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր։ Փոքրամասնությունը պետք է ներկայացված լինի խորհրդարանական հանձնաժողովներում, այդ թվում՝ նախագահների մակարդակով։

Ընդդիմությունը իրավունք կունենա արտահերթ նիստ հրավիրել ձայների մեկ քառորդով, իսկ ներկայումս՝ մեկ երրորդով։ Այսինքն՝ դա ընդդիմության համար մեծ հնարավորություններ է բացում։

Պատգամավորների մեկ քառորդի առաջարկով ամեն քառօրյա նստաշրջանի ժամանակ հնարավոր կլինի արտահերթ թեմաներով նիստ հրավիրել։

Բացի այդ, մի շարք առանցքային պաշտոնյաներ՝ ԿԸՀ, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն ու բոլոր անդամները, ինչպես նաեւ ԿԲ նախագահը, գլխավոր դատախազը, օմբուդսմենը ընտրվելու են խորհրդարանի ձայների 3/5-ով։ Ձայների նման մեծամասնական քանակով ներկայումս ընտրվում է միայն օմբուդսմենը։

«Դա իհարկե ընդդիմությանը ձայնը լսելի դարձնելու հնարավորություն է տալիս»,- հայտարարեց Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ