«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են սիրիական Փալմիրա քաղաքի երեք դամբարանային աշտարակները։ Այս մասին հայտնում է AFP-վկայակոչելով Հնությունների պետական տնօրինության ղեկավարին։
«Նրաք պայթեցրել են երեք աշտարակները, որոնք հատկապես լավ էին պահպանվել եւ որոնք ամենագեղեցիկն էին»,- հայտարարել է Հնությունների պետական տնօրինության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ահաբեկիչները պայթեցրել էին Փալմիրա քաղաքի Բաալ Շամինի անտիկ տաճարը։