News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչ հանրապետություն բուհերում դիմորդների քանակը նվազում է, ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիան այս տարի զգալի քանակությամբ դիմորդներ է ունեցել, ինչը վկայում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հանդեպ ունեցած վստահության մասին։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը` նշելով, որ ակադեմիան գերազանցությամբ ավարտողներն անմիջապես աշխատանքի են ընդունվում։

«Դիմորդների մեծ քանակությունը մենք կապում ենք ազգաբնակչության կողմից մեր հանդեպ ունեցած վստահության հետ: Այդ վստահությունը առաջացել է 24 տարվա մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Խոսելով 2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ձեռքբերումների մասին` Նիկոլայ Գրիգորյանը կարևորեց այն փաստը, որ ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ:

«ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ, վերանորոգվել ու բարեկարգվել են վարչական և հրշեջ-փրկարարական ջոկատների մասնաշենքերը, թարմացվել է նաև  նյութատեխնիկական բազան: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ներդրվել է զանգերի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդունել մի քանի հեռախոսազանգ և համակարգչի քարտեզի վրա նշել զանգահարողի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը, առանց կապն ընդհատելու միանալ համապատասխան ծառայություններին, կամ զանգահարողին անմիջապես միացնել այլ ծառայության հետ: Միաժամանակ, հնարավոր է ուղարկել ձայնային հաղորդագրություն, որի միջոցով կարելի է իրականացնել ազդարարում»-նշեց Նիկոլայ Գրիգորյանը:

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` Հայաստանում ներդրվել է ազդարարման ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս մարզերի բնակիչներին, ովքեր ահզանգում են 911, միանալ հենց իրենց մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն:

«Տեղեկատվության ապահովման և ազդարարման կենտրոնի շնորհիվ ապակենտրոնացվել է 911 ծառայությունը. մարզում կատարված ահազանգն արդեն ուղղորդվում է մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն: Ներկայում ներդրման փուլում է աղետների ռիսկերի և ՔՊ կենտրոնական ազդարարման համակարգի պիլոտային 32 բնակավայրեր ընդգրկող ծրագիրը»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ