News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցու դերը Սահմանադրության նոր նախագծում պետք է հատուկ կերպով ընդգծել։ Այս մասին մասին սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ի թիվս կրոնական այլ միավորների նկատմամբ հարգանքի՝ անհրաժեշտ է երկրի Սահմանադրության մեջ եկեղեցու համար սահմանել հայերի ազգային ինքնության պահպանողի դերը։ «Կարծում եմ, մեր երկրում պետք է ճանաչվի Հայ առաքելական եկեղեցու անգնահատելի դերը հայապահպանության գործում»,- ասել է Շարմազանովը՝ օրինակ բերելով Հունաստանի Սահմանադրությունը, որով ուղղափառ եկեղեցու համար բացառիկ դեր է սահմանված։

Իր հերթին սահմանադրական իրավունքի մասնագետ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ վարդան Պողոսյանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակը որպես գերիշխողի սահմանելու որոշումը իրավական տեսանկյունից ճիշտ չէ։

«2005թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ հաջող սահմանում էր տրվել՝ «բացառիկ առաքելություն»։ Դա արտահայտում է բովանդակությունը եւ համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Կարելի է քննարկել պետության եւ եկեղեցու հարաբերությունների իրավական ձեւակերպումը։ Սահմանադրության ներկայիս տեքստը դրա համար օրենք է առաջարկում, իսկ նոր խմբագրությունը՝ համաձայնագիր։ Կարելի է վիճել, սակայն կարծում եմ, որ մենք գտել ենք Հայ առաքելական եկեղեցու դերը ճանաչող եւ մյուսների նկատմամբ խտրականություն չդնող բալանսը»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ