News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել օգոստոսի 27-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում 34-ամյա Արսեն Ազիզյան սպանության մասին:

Պարզվել է, որ 34-ամյա տղամարդն սպանվել է համագյուղացու՝ Արման Բաղդասարյանի կողմից ժանը 08:00-ի սահմաններում։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգից Պտղնու ձորում՝ 300մ հեռավորությունից կրակել եւ սպանել է Պտղնու ձորում գտնվող ձկնաբուծարանի մոտ կանգնած Արսեն Ազիզյանին:

Պտղնու ձորում՝ տուժողին  պատկանող ջրավազանի տարածքից 300մ հեռավորության վրա հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի 21 պարկուճ, ջրավազանի մոտ՝ արնանման լյարթացած հետքեր, կողքի սպիտակ քարերի վրա հրազենային գնդակի հետադարձացատքի երեք հետք, իսկ դիմացի ծառի մոտ 10սմ տրամագծով բնի վրա միջանցիկ հրազենային հետք, ձկնաբուծարանի պահակակետի մուտքի մոտ հայտնաբերվել է 2 հատ որսորդական հրացանի պարկուճ եւ մեկ որսորդական հրացան:

Դիակի վրա հայտնաբերվել  է 6 հրազենային վնասվածք, որից 2-ը ձախ ձեռքի արմունկի շրջանում, 2-ը ձախ ուսի շրջանում, 1-ը աջ կրծքավանդակի կենտրոնական մասում, իսկ մյուսը մեջքի կենտրոնական հատվածում:

Սպանության պատճառը, ըստ կասկածյալի, «տնահարված ինքնասիրությունն» է եղել. Բաղդասարյանի պատմելով՝ Ազիզյանը հայհոյել է նրան, ծեծի ենթարկել, այդ պատճառով էլ տնից վերցրել է ինքնաձիգը եւ սպանել Ազիզյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ