ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգ է տվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ Դավիթ Հակոբյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 12.48-ին ՏԿԱԻՆ–ում ԱՄՆ դեսպանատանը կեղծ ահազանգ է տվել 27-ամյա Դավիթ Հակոբյանը:
Նույն օրը ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն էր հայտնել Հայաստանի իշխանություններին արագ եւ արդյունավետ արձագանքելու համար: