News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ Կուրգանի դատախազությունը դատարանի միջոցով «Եհովայի վկաներ» կազմակերպության «Պահպանեք ձեզ Աստվածային սիրո համար» գիրքն ու «Թող ձեզ վրա ազդի Աստծու, այլ ոչ թե աշխարհի հոգին» ձեռնարկը ծայրահեղական է ճանաչել։

Այս մասին ասված է դատախազության պաշտոնական կայքում։

«Դատական լսումների ժամանակ լեզվաբանական եւ կրոնական փորձաքննություններ են անցկացվել, որոնց եզրակացությունների համաձայն՝ գրքերում առաջ քաշված գաղափարները ծայրահեղական բնույթ են կրում եւ թշնամանք են քարոզում իրենց անդամը չհանդիսացող մարդկանց նկատմամբ»,- նշել է դատախազությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ