Վերջին երկու տարում հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ հետ շփման գծում լարվածության աստիճանն աճում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ մարտավարական հրամանատարա-շտաբային վարժանքների շրջանակներում:
Նրա խոսքով, լարվածությունը սահմանին պահպանվում է: «ԶՈՒ-ն ամեն ժամ եւ ամեն օր պատրաստ է մարտունակություն ցուցադրել եւ մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ»,- հավելել է Հակոբյանը:
Պատասխանելով տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե հայկական կողմն անում է ամեն ինչ՝ խուսափելու քաղաքացիականների շրջանում զոհերից: «Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին եւ իր չարությունը թափումէ քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը: