Հունաստանի Լեսբոս կղզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել 200 ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք բախումների մեջ են մտել ոստիկանների հետ, հայտնում է Reuters-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ներգաղթյալները փորձել են բարձրանալ նավը, որը մեկնում էր Հունաստանի մայրցամաքային հատված։ Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, որոնք ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, գրում է ՏԱՍՍ-ը։
Կղզու վրա հազարավոր ներգաղթյալներ են հավաքվել։ Նրանց մեծ մասը Թուրքիայից է։