News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը մերժել է Թուրքիային՝ հրաժարվելով Թուրքիայից փախած դատախազների համար միջազգային հետախուզում հայտարարել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայից փախած 2 դատախազների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջը Ինտերպոլը  2 անգամ մերժել է։

Թուրքական կողմը պահանջել է միջազգային հետախուզում հայտարարել Զեքերիա Օզի եւ Ջելալ Քարայի նկատմամբ՝ պնդելով, թե նրանք Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կառույցի անդամներ են։ Ինտերպոլը մերժել է՝ ասելով, որ նման կառույց միջազգային համակարգում գրանցված չէ եւ Ինտերպոլն էլ Թուրքիայի քաղաքական գործիքը չէ։

Նշենք, որ Զեքերիա Օզի ղեկավարած «Մեծ կաշառք» գործողության ժամանակ հայտնի էր դարձել, որ Էրդողանի որդին եւ մի շարք նախարարներ ու նրանց որդիները թաթախված են միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքների մեջ։  Այս փաստը չի ներել Էրդողանը եւ հրահանգել է նրա նկատմամբ հետապնդում սկսել։

Թուրքական մամուլն ավելի վաղ պնդել էր, թե 2 դատախազները Վրաստանի եւ Հայաստանի միջոցով մեկնել են Գերմանիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ