News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Դաշտադեմ գյուղի միակ առաջին դասարանցին, որի փաստաթղթերը նախապես ներկայացվել էր դպրոց, սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնացել:

«Փաստաթղթերը բերել են, բայց երեխան սեպտեմբերի 1–ին դպրոց չի եկել»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը:

 Գյուղի միակ առաջին դասարանցու՝ Վազգենի մայրը` Թեհմինե Կարապետյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ երեխայն դպրոց չեն ուղարկել, որովհետեւ որոշել են ընտանիքով հեռանալ գյուղից. տեղափոխվում են Տաշիր։

«Սկեսուր սկեսրայր ունեմ, իրենք որոշել են, որ ջահել ընտանիք ենք, տեղափոխվենք, Տաշիրում ապրենք: Դրա համար չուզեցի երեխուն մի քանի օրվա համար ուղարկեմ մեր գյուղի դպրոցը, որ հետո նորից հանելու խնդիր չլինի»,- նշեց նա, հավելելով, որ ստիպված են տեղափոխվել, որովհետև գյուղում ուղղակի չեն կարողանում ապրել:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ դպրոցն այժմ ունի 12 աշակերտ: Նախորդ տարի առաջին դասարան է հաճախել 1 աշակերտ:

Գյուղապետ Մարինե Խռոյանի տեղեկացմամբ՝ գյուղում ապրում է 32 ընտանիք 130 բնակչով: Սա այն դեպքում, երբ 90-ականներին գյուղում ապրել է 320 ընտանիք:

«90-ականներին շատ են գնացել, թվային տարբերությունը շատ մեծ է, բայց վերջին տարիներին քչերն են գնում»,- ասում է գյուղապետը:

Տպել
Ամենաշատ