News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

5 տարվա ազատազարկման ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանը, որը պատիժը կրելու է բաց ռեժիմով, աշխատանքի առաջարկ է ստացել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ իրենք պատրաստ են ընդունել Վարդան Պետրոսյանին:

«Մենք մեկն ենք այն կենտրոններից, որոնք աշխատանք են առաջարկել Վարդան Պետրոսյանին: Կարծում եմ՝ այլ թատրոններից, արվեստի կենտրոններից էլ առաջարկներ կան: Մենք մերը հրավերն արել ենք, դեռ դերասանի հետ չենք խոսել, փաստաբանի հետ նույնպես: Կարծում եմ՝ քննարկման փուլում է, թե որ հրավերն ընդունել»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Դերասանը պատիժը կրելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, երբ որ նրա հետ կնքվի աշխատանքային պայմանագիր:

Նշենք, որ բաց տիպի ՔԿՀ կալանավորները աշխատանք ունենալու դեպքում առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնում ՔՀԿ` գիշերելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ամենաշատ