Սեպտեմբերի 4-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հրավերով այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն եւ հանդիպում ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Դեսպանի խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածությանը:
Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի ներքին քաղաքակական իրավիճակի, Սահմանադրության փոփոխության խնդրի, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի եւ աղետալի չափերի հասած արտագաղթի վերաբերյալ իր գնահատականները: