News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չնայած վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին, սահմանամերձ գյուղի բնակիչներն ապրում են իրենց բնականոն կյանքով, գյուղերում խուճապ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը կուսակցության այլ անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Բերքաբեր, Ներքին  Ծաղկավան, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն գյուղեր եւ Իջեւան:

«Իհարկե լարվածություն կա, գիշերը կրակոցները անհանգստացնում են բնակիչներին: Երեխաները վախենում են, դա խնդիր է, բայց դրանից ավելի որեւէ խնդիր կամ խուճապ չկա: Երեւանից զանգում, ասում են՝ ճի՞շտ է, որ այդ գյուղերում խուճապ է, բայց այդ հարցը նույնիսկ ծիծաղելի է: Առավոտից այստեղ ենք, մի կրակոց անգամ չենք լսել: Մարդիկ շարունակում են իրենց բնականոն կյանքով ապրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նախորդ տարվա սրացումների ժամանակ իրավիճակը սահմանին ավելի լարված էր:

ԱԺ պատգամավորը նշեց, որ գյուղերից մի քանիսում կրակոցներից տներ են վնասվել:

«Սեւքարում արկը տան պատ էր քանդել, մեծ վնաս էր հասցրել, միջանցիկ անցք էր բացել պատի  վրա: Մի բակում տներից մեկի ցանկապատային պատն էր քանդել, Վազաշենում տեսանք, որ տանիքը խոցել էր, բայց Փառք Աստծո զոհեր չենք ունեցել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք այցելել են նաեւ Իջեւանի բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վազաշենում վիրավորված երեք խաղաղ բնակիչներին:

«Այցելեցինք Վազաշենում վիրավորված 3 խաղաղ բնակիչներին, որոնք Վազաշեն-Պառավաքար հատվածում շինաշխատանքներ էին իրականացնում: 1-ի վնասվածքը շատ թեթեւ են եղել, ըստ էության, վերքերը մշակելուց հետո դուրս են գրել, 2 հոգի դեռ հիվանադնոցում են, մեկին հնարավոր է՝ վիրահատեն, բայց նորմալ վիճակում են: Փառք Աստծո, կյանքներին վտանգ չի սպառնում»,- ասաց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է սահմանամերձ գյուղերը: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից երեկ երեկոյան 4 անձ է վիրավորվել: Վիրավորներից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:

Լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ