News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզում մեկ օրով կդադարեցնեն ավտոմոբիլային երթեւեկությունը, բնապահպանական իրավիճակը բարելավելու նպատակով, հայտնում է Mashable-ը:

Ակցիան կանցնի սեպտեմբերի 27-ին ու կտեւի ժամը 11:00-18:00: Միջոցառումը կազմակերպվել է «Փարիզն առանց մեքենաների» էկո շարժման կողմից ու ստացել է քաղաքապետ Աննա Իդալգոյի աջակցությունը:

«Մեկ օր առանց ավտոմեքենաների» ակցիան կդառնա Երթեւեկության եվրոպական շաբաթվա  շարունակությունը, որի ընթացքում քարոզում են հրաժարվել անձնական ավտոտրանսպորտից, հայտնում է Gazeta-ն:

Ճշգրտում են, որ ավտոտրանսպորտի որոշ կատեգորաների ՝ օրինակ արտակարգ  ու տաքսի ծառայություններին, այդուհանդերձ,  կթույլատրեն երթեւեկել փողոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ