ԵԽԽՎ պատվիրակությունը հայ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-9-ը կլինի Բելառուսում՝ նախընտրական քարոզարշավն ու քաղաքական մթնոլորտը գնահատելու նպատալով։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։ Պատվիրակության կազմում կլինի 6 անդամ։
Նշենք, որ հուլիսի սկզբում ԵԽԽՎ-ն Բելառուսի նախագահական ընտրություններին հետեւող դիտորդական առաքելություն էր կազմել։