News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում պարսկերենով հրատարակվել է Թեհրանի Հայ դատի հանձնախմբի անդամ, Թուրքիային առնչվող հարցերի ուսումնասիրող Իսակ Յունանեսյանի «Խոստովանում. թուրքերը և քրդերը խոսում են Հայոց ցեղասպանության մասին» գիրքը:

Akunq.net-ի փոխանցմամբ, սույն ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում ամփոփ կերպով ներկայացված է Թուրքիայի պետության վարած քաղաքականությունը` Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի ուղղությամբ:

Գրքի երկրորդ մասում տեղ են գտել տարբեր թուրք ու քուրդ մտավորականների հայտարարությունները` Մեծ եղեռնի վերաբերյալ: Մասնավորապես ներկայացված են թուրք հրապարակախոս, Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից` Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ Փաշայի թոռան` Հասան Ջեմալի, թուրք հայտնի արձակագիր Օրհան Փամուկի, թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամի, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի, ուսումնասիրող Սաիթ Չեթինօղլուի, պատմաբան Մուրադ Բարդաքչըի, լրագրողներ Ջենգիզ Աքթարի և Օրհան Քեմալ Ջենգիզի, ծագումով լազ և թուրք եղող բանաստեղծ Սերքան Էնգինի, զազա քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրի, Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի, քուրդ ուսումնասիրող Նամըք Քեմալ Դինչի, «Անադոլու քյուլթյուր» կազմակերպության ղեկավար խորհրդի նախագահ Օսման Քավալայի եւ այլոց տեսակետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ