News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրության նոր խմբագրությամբ Հայաստանի նախագահը դառնալու է սահմանադրության երաշխավորը: Այդ մասին սեպտեմբերի 4-ին ՀՀ  խորհրդարանական լսումներում հայտարարել է սահմանադրագետ, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Դրանով են պայմանավորված լինելու նաեւ նրա լիազորությունները, հավելել է նա:

Մասնավորապես նախագահը հետեւելու է խորհրդարանի ու կառավարության գործողությունների համապատասխանությանը սահմանադրությանը ու իրավունք է ունենալու կանխարգելիչ կարգով դիմել Սահմանադրական դատարան, կանխելու համար հնարավոր խախտումները:

Մասնավորապես, ըստ բարեփոխումների նախագծի, ընդունված օրենքները ներկայացվելու են նախագահի ստորագրմանը, բայց նա պարտավոր չէ ստորագրել, եթե դրանք հակասեն Սահմանադրությանը: Եթե պետության ղեկավարը դիմի Սահմանադրական դատարան, ապա մինչեւ դատարանի եզրակացությունը օրինագիծը ուժի մեջ չի մտնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ