Ուզբեկստանի մայրաքաղաքում պայթյուն է եղել «Տուխտաբոյվաչ» մզկիթի մոտ, որը գտնվում է քաղաքի Ալմազարյան թաղամասում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Տաշքենդի ներքին գործերի մարմինների տվյալներով, որոնց վկայակոչում են լրատվամիջոցները, «Շարք» ռեստորանից ոչ հեռու, «Չորսու» հայտնի շուկայի մոտ՝ մզկիթի դիմաց գտնվող ավտոբուսային կանգառում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Այն թողել էր անհայտ մեկը: Զոհեր չկան: Սկսվել են պայթուցիկ սարքը թողած անձի որոնումները: