News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու մեջ մեղադրվող 52-ամյա Մելիք Գալստյանն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ին ասաց դատարանում նրա օրինական ներկայացուցիչ, եղբայր Աշոտ Գալստյանը:

«Ինքը չի հասկացել, մինչեւ հիմա էլ չի պատկերացնում, թե ինչ է արել ու հետը ինչ է կատարվում։ Բուժումներ է ստացել, ստանում է, բայց չենք պատկերացրել, որ այդ  աստիճանի է»,- ասաց Աշոտ Գալստյանը։

Փետրվարի 6-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում Մելիք Գալստյանը նռնակ էր պայթեցրել, ինչի հետեւանքով նրա կինը` Անահիտ Խաչատրյանը, եւ կնոջ քրոջ թոռը` 4-ամյա Ելենան, որը այդ պահին գտնվել է Անահիտի խնամքի տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երեխային վիրահատել էին, հեռացրել ձախ ոտքի թաթը։

Մելիք Գալստյանը կլաանավորվել էր, ինքնախոստովանական ցուցմունք տվել եւ ասել, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը։

Նա մեղադրվում է ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ), եւ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք պահել), գործով առաջին դատական նիստն այսօր էր, որը հետաձգվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ