ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ իշխանություններին շնորհավորել է անկախության հռչակման 24-րդ տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:
Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեն եւ Ռոբերտ Դոլդը, մասնավորապես, նշել են. «1991 թվականին հանրապետության ձեւավորումը ճանապարհ բացեց դեպի ազատություն եւ ժողովրդավարություն, եւ ձեր ժողովուրդը շարունակում է ցուցադրել այդ արժեքներին հավատարմությունը»:
Կոնգրեսականներն աջակցություն են հայտնել միջազգային ճանաչման ուղղությամբ Արցախի ջանքերին եւ «անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ Լեռնային Ղարաբաղն իր արժանի տեղը կզբաղեցնի ազգերի ընկերակցությունում»: