News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայից դեպի հունական կղզիներ սիրիացի գաղթականներ տեղափոխող նավերի խորտակման հետեւանքով մահացած սիրիացի երեխայի լուսանկարը շարունակում է հուզել բոլորին։

Տարբեր պարբերականների նկարիչներ փորձել են 3-ամյա Այլան Քուրդի լուսանկարը նկարել մատիտով եւ այլ միջավայրերում՝ պահպանելով լուսանկարում երեխայի ընկած դիրքը։

Նկարներից մեկում ափին պատկերված են երեխաներ, ովքեր մահացած են, իսկ ծովը նրանց վերմակի պես է ծածկել։

Մեկ այլ նկարում ծովն իր ձեռքի ափի մեջ վեր է բարձրացրել փոքրիկ սիրիացուն։

Նկարներից մեկում էլ ափին ընկած փոքրիկի մոտ դրված է խաղալիք դույլ, իսկ ստվերն այնպիսին է, կարծես փոքրիկը նստած դույլով է խաղում։

Մեկ այլ նկարում կրկին ափին պառկած է փոքրիկը, իսկ նրա ձեռքին սեւ փուչիկներ։

Իսկ նկարներից մեկում էլ պառկած փոքրիկի մի մասը գտնվում է Սիրիայում իր տան ննջարանի անկողնում, իսկ մյուս կեսը պատկերված է Թուրքիայի ափերի մոտ։

Մի նկարում էլ նկարիչը սպիտակ թեւեր է տվել փոքրիկ Այլանին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ