News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի եւ արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում երկու երկրների միջեւ ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, զարգացում են ապրել միջխորհրդարանական հարաբերությունները, որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել առեւտրատնտեսական հարաբերութուններում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Քեթրին Լիչին հետագա գործունեության մեջ, հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ կմնա Հայաստանի բարեկամը:

Միացյալ Թագավորության դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ իր աշխատանքին տված բարձր գնահատականի համար:

Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար եւ հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռքբերած կարեւոր փորձից՝ այն օգտագործելով նաեւ ի բարօրություն Հայաստանի եւ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ