News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սովորաբար մեթանը պահում են բալոններում՝ խտացված տեսքով, բայց դա պահպանության վտանգավոր մեթոդ է՝ պայթյունի վտանգով:

«Մենք ցույց տվեցինք, որ ակտիվացված ածուխը, որը ստացվում է սուրճի մրուրից, մեթանի պահպանման արդյունավետ եւ կայուն միջոց է»,- նշել են Ուլսանի գիտության եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտից Քվան Քիմն ու նրա գործընկերները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հետազոտողները սուրճի մրուրը թրջել են նատրիումի հիդրօքսիդում, այնուհետեւ տաքացրել 700-900 ջերմաստիճանով տաքացված վառարանում: Մասնագետների խոսքով, այդպիսի «անօգուտ» հումքի օգտագործումը մեթանի պահպանման շատ էժան միջոց է:

Նախկինում տարբեր հետազոտողներ փորձել են մեթանի եւ այլ գազերի պահպանման համար օգտագործել ակտիվացված ածուխը՝ ստացված հին անվադողերից, կոկոսի «կեղեւից», խաղողի կորիզներից եւ նմանատիպ այլ «աղբից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ