News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարման այժմյան համակարգի դեպքում ընդդիմությունը կարող է մոռանալ իշխանությունը 5 տարին մեկ անգամից ավելի վաղ փոխելու մասին: Սեպտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Իսկ Սահմանադրության փոփոխություններով ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն կունենա ամեն օր: Այդ պատճառով մեղադրանքները, թե սահմանադրական բարեփոխումները գործող իշխանությանը հիմնավորվելու հնարավորություն ընձեռելու համար են, ըստ նրա, անհիմն են:

«Ընդհակառակը, եթե ներկա իշխանությունը ցանկանար դա, ապա այսօրվա համակարգից ավելի լավը մտածելն անհնար էր: Դրա վառ օրինակ եմ խորհրդարանա-նախագահական համակարգ ունեցող հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններ»,- հավելեց Թովմասյանը:

Ընդդիմությունից ներկա համակարգի կողմնակիցները պետք է մտածեն, թե ինչ կանեն, եթե սահմանադրական բարեփոխումներ չլինեն, եւ նրանք հանկարծ պարտվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, բայց հաղթեն 2018-ի նախագահականում:

«Չէ՞ որ ներկա համակարգի պայմաններում խորհրդարանն է կառավարություն ձեւավորում: Այդ դեպքում, ի՞նչ կանի նախագահը, որը չի կարող կառավարություն ձեւավորել»,- հայտարարեց Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ եթե խոսենք իշխանության պառակտման մասին, ապա այդպիսի վտանգ եղել է նաեւ 1998 թվականին: Աճող վտանգն անհետացավ միայն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով: «Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նա հրաժարական չտար»,- հավելեց Թովմասյանը:

Հետեւաբար, ըստ նրա, պետք չէ իշխանափոխության հնարավորությունը շփոթել անկայունության հետ: Իսկ նոր համակարգի դեպքում իշխանափոխության հնարավորություն ընդդիմությունը կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ