News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության  գործով դատական նիստն այսօր` սեպտեմբերի 4–ին, անցկացվեց դռնփակ՝ մեղադրյալի եւ նրա կնոջ՝ Ջեմմա Խաչատրյանի ցանկությամբ։

Ջեմմա Խաչատրյանը հրաժարվեց ցուցմունք տալ եւ դատարանից պահանջել էր հրապարակել  նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը:

Գործով վկա Արտակ Մովսիսյանը, որը Ջեմմա Խաչատրյանի հետ աշխատել է նույն դպրոցում դատարանին պատմեց , որ Հարություն Գրիգորյանի սպանությունից երեք օր առաջ իրեն զանգահարել է մեղադրյալ Արման Կատունյանն ու ասել, որ հեռախոսազանգ է ստացել անհայտ անձից, որը տեղեկացրել է, որ Արտակ Մովսիսյանը նրա կնոջ՝ Ջեմմա Խաչատրյանի վարքի մասին «վատ բաներ» է ասել ինչ–որ  խնջույքի ժամանակ:

«Արմանը զանգեց, ասեց, որ իրեն Սամվել անունով ինչ–որ մեկը զանգել է ու ասել,  թե ինքը լսել է, որ ես խնջույքի ժամանակ իր կնոջ վարքի մասին վատ բաներ եմ  խոսել, ես էլ ասեցի, որ արի, գտնենք` ով է էդ ասողը, ես պատասխան կտամ, եթե նման բան եմ ասել, իսկ եթե չէ, ասողը պիտի պատասխան տա։ Էդ զանգը դեպքից մի երեք օր առաջ էր, ես նույնիսկ ասեցի, արի դիմենք իրավապահ մարմիններին, բայց ինքը ասեց` չէ, ես համակարգի աշխատող եմ ու էդպես անցավ»,– պատմեց վկա Արտակ Մովսիսյանը:

Արտակ Մովսիսյանն իր նախաքննական ցուցմունքում գրել էր այդ հեռախոսահամարը։ Մեղադրյալ Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ասաց, որ այդ համարով հեռախոսը նախաքննության ընթացքում գտել են է սպանված Հարություն Գրիգորյանի մենքենայի բեռնախցիկում:

Արտակ Մովսիսյանը պատմեց նաեւ, որ Ջեմմա Խաչատրյանը դեպքից որոշ ժամանակ առաջ  աշխատանքի է գնացել է շատ անտրամադիր, երբեմն նաեւ լաց եղած:

«Մի անգամ դպրոցի պատուհանից Ջեմման տեսավ Արմանին  ու Հարությունին  կանգնած զրուցելիս, Ջեմման էլ շատ անտրամադիր էր ու անհանգստացած  գնում գալիս էր սենյակի մեջ, հարցրի` ինչ է եղել, ասեց` Հարութն ու Արմանը զրուցում են, տունս քանդվում է, ասի` ի՞նչ կապ ունի Հարությունը Արմանի հետ, նույնն ասեց, որ տունը քանդվում է»,– պատմեց վկան:

Վկայի խոսքով` ինքը կոլեգայի եւ Հարություն Գրիգորյանի արտամուսնական կապի մասին որոեւէ բան չի իմացել, Հարություն Գրիգորյանին ճանաչել է, բայց մտերիմ չի եղել: Հարություն Գրիգորյանին էլ հաճախ է տեսել իրենց դպրոցի դիմացի մայթին:

«Ես Գրիգորյանին ճանաչել եմ որպես իմ ռեկտորի եղբայր, հարգել եմ որպես մեծ, բարեւել ու անցել, մի անգամ Ջեմման տեսավ պատուհանից, որ Հարությունը կանգնած է, ասեց, թե իր համար է գալիս, ես էլ ասի, թե հորդ հասակին է, ի՞նչ ես խոսում, բայց ուրիշ որեւէ բան չեմ իմացել չենք խոսել»,  -ասաց Արտակ Մովսիսյանը:

Դատական նիստը հետաձգցեց, դատարանը եւս երկու վկայի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց, դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։

Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։

Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ