Բրիտանացիները լրջորեն մտածում են իրենց փաբերը պահպանելոը մասին: Այդ հաստատությունների ոսկեդարում՝ 1980-ական թվականներին, երկրի տարածքում 69 հազար բար կար: Այսօր անգլիացիներն ու երկրի հյուրերը բավարարվում են 48 հազար հաստատությամբ: Փաբերը փակվում են, նույնիսկ՝ քանդվում:
Իրենց ամենից նշանակալի շենքերի մի մասը չկորցնելու համար ճարտարապետական ժառանգության պաշտպանության Historic England գործակալությունն անգլիական 19 փաբերի մշակութային հուշարձանի կարգավիճակ է շնորհել: Ընտրության համար հիմնական չափանիշ է հանդիսացել այն փաստը, որ բոլոր հաստատություններն էլ կառուցվել են երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Ըստ Euromag-ի, փաբերը, որոնք նոր կարգավիճակ են ստացել, հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Լոնդոնում: