Հետազոտողները պնդում են, որ բնության՝ նախկինում անհայտ օրենք են բացահայտել. որքան մեծ է խոտակեր կենդանիների թիվը, այնքան պակասում է նրանց որսացող գիշատիչների քանակը:
Ազգային պարկերում եւ արգելոցներում գիշատիչներին հետազոտող մասնագետները նկատել են. հակասական է, բայց խոտակեր կենդանիների քանակի ավելացումը չի նպաստում առյուծների եւ ընձառյուծների թվաքանակի ավելացմանը, ընդհակառակը, նրանց թիվը նվազում է: Գիշատիչները սկսում են ավելի քիչ սերունդ թողնել:
Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակներն այս պարադոքսը բացատրում են այսպես. էկոհամակարգերը չափազանց բարդ կազմ ունեն, եւ երբ խոտակերները շատանում են, առյուծների եւ ընձառյուծների բնակության վայրը փոքրանում է: Իրադրությունը փոքր-ինչ շտկելու եւ իրենց համար ավելի լայն կենսական տարածք ապահովելու համար նրանք սկսում են ավելի քիչ բազմանալ: