News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվար-հուլիսի տվյալներով, նավթի հումքի արտահանումից Ռուսաստանի ընդհանուր եկամուտը 42%-ով նվազել է՝ հասնելով 56.23 մլրդ դոլարի, ի տարբերություն անցյալ տարվա 97 մլրդ դոլարի: Այս մասին ասված է Դաշնային մաքսային ծառայության հաղորդագրությունում:

Միաժամանակ, 7.2%-ով աճել են նավթի արտահանման ծավալները՝ 131 մլն տոննայից հասնելով 140.6 մլն տոննայի: Չնայած ծավալների ավելացմանը՝ նավթամթերքի արտահանումից եկամուտներն այս տարվա առաջին 7 ամիսներին կրճատվել են 37%-ով՝ 70.5 մլրդ դոլարից հասնելով 44.4 մլրդ-ի:

Ըստ Gazeta-ի, հունվար-հուլիսին ռուսական արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 210.5 մլրդ դոլար՝ 30.6%-ի անկում գրանցելով: Ընդ որում, վառելիքա-էներգետիկ ապրանքների մասնաբաժինը կազմել է 68.5%:

Արտահանման ծավալների աճ են ցուցադրել էլեկտրաէներգիան (20.4%), դիզելային վառելիքը (11.4%), նավթը (36.7%): Գազի արտահանման ծավալները մնացել են 2014 թվականի մակարդակին, իսկ քարածխի արտահանումը կրճատվել է 3.4%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ