News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական օժանդակություն կարող էր ցուցաբերել նաեւ Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով Անդրկովկասում Հռոմի էներգետիկ շահերը: Այս մասին գրել է իտալական Notizie Geopolitiche պարբերականը: Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Կարելի է մտածել նաեւ այն մասին, թե միջնորդական ինչ դերակատարություն կարող էր ունենալ Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Հռոմի հետաքրքրությունները: Էներգետիկ առումով Իտալիան կապված է Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով Տրանսադրիատիկ գազատարի գործընթացը, որը սկիզբ է առնելու ադրբեջանական Շահ Դենիզից: Վերջնակետը՝ Իտալիան, էներգետիկ հանգույց կդառնա Եվրոպայի համար: Մյուս կողմից, Իտալիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ պատմական, մշակութային եւ կրոնական կապերի հիման վրա:

Մնում է հուսալ, որ կողմերը կկարողանան բանակցությունների սեղանի շուրջ նստել, հաղթահարել լարվածությունն ու մեղադրանքները եւ խաղաղության ճանապարհն ընտրել՝ իրենց կարեւոր տարածաշրջանին զարգանալու հնարավորություն ընձեռելով: Արդյո՞ք սա ուտոպիա է: Հարցին կարող են պատասխանել միայն Բաքվի եւ Երեւանի կառավարությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ