News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայում առաջին ավտոբուսը, որը իշխանությունները տրամադրել էին փախստականներին՝ տեղափոխվելու համար,  հասել է Ավստրիա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրիայի սահման մեկնող հարյուրավոր միգրանտներ լքել են Բուդապեշտի կայարանը Հունգարիայի իշխանությունների տրամադրած ավտոբուսներով։ Ընդհանուր առմամբ Հունգարիայի կառավարությունը խոստացել է միգրանտների տեղափոխության համար մոտ 100 ավտոբուս տրամադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավստրիայի դաշնային կանցլեր Վեռներ Ֆայմանը հայտարարել էր, որ Ավստրիան եւ Գերմանիան համաձայնվել են ընդունել Մերձավոր Արեւելքի հազարավոր փախստականների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ