News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կուբայի առողջապահության նախարարությունը արտասահմանում պետական ծրագրերով աշխատող եւ այլ երկրներից ապաստան խնդրած բժիշկներին կոչ է արել վերադառնալ հայրենիք։

Բոլոր հեռացած բժիշկներին վերադարձի դեպքում կապահովեն աշխատանքով, ասված է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Կուբայի կոմունիստական կուսակցության պաշտոնական թերթը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ներկայումս Կուբայի կառավարության կազմակերպած ծրագրի շրջանակներում արտասահմանում աշխատում է 25 հազար կուբացի բժիշկ։ Երկար ժամանակ երկրից հեռացած Կուբայի քաղաքացիներին արգելված էր վերադառնալ հայրենիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ