News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԻՊ առաջնորդը Սիրիայի քրիստոնյաներին խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը՝ դրա դիմաց պահանջելով հարկ վճարել եւ հրաժարվել կրոնը ցուցադրելուց։ Սակայն Դամասկոսում Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Արմաշ Նալբանդյանը վստահ է, որ զինյալները հանգիստ չեն թողնի Սիրիայի քրիստոնյա բնակչությանը, անգամ եթե եկեղեցական համայնքից ինչ-որ մեկը համաձայնվի կատարել Ալ Բաղդադիի պահանջները, հայտնում է Lifenews-ը։

Ներկայումս ԻՊ վերահսկողության տակ գտնվում է միայն մեկ քրիստոնեաբնակ քաղաք՝ Հոմս նահանգի Ալ Կարիաթեյն բնակավայրը։ Ահաբեկիչների հրամանն առաջին հերթին նրան էր ուղղված, սակայն դրան արձագանքել են նաեւ Դամասկոսի այլ քրիստոնյա համայնքները։  «Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել Ալ Կարիաթեյնի համաքաղաքացիներին, որոնք հալածանքների են ենթարկվում։ Ինչպես ասված է սուրբ գրքում, եթե մեկ օրգանը ցավում է, ապա ողջ մարմինն է ցավում։ Այնպես էլ հիմա մենք նրանց հետ ցավ ենք ապրում»,- հայտարարել է Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ Նալդբանդյանը։

Նա նշել է, որ պատերազմի 4 տարիների ընթացքում ահաբեկիչները շատ խոստումներ են տվել, բայց ոչ մեկը չեն կատարել։ «Մենք լսել ենք նրանց հայտարարությունները սոցցանցերում։ Եթե մարդիկ համաձայնեն նրանց կանոններով ապրել, ապա նրանց կյանքը կխնայեն։ Բայց ես եղել եմ Հոմսում, Մալուլայում, Քեսաբում, եւ իրական պատկերն այն է, որ ավերում են ամեն բան՝ տներ, տաճարներ, այդ թվում՝ մզկիթներ եւ եկեղեցիներ»,- ասել է նաԼ

Դամասկոսի քրիստոնյաները իրենց հերթին ոչ միայն չեն հավատում ԻՊ խոստումներին, այլեւ չեն հասկանում, թե ահաբեկիչների ղեկավարին որտեղի՞ց հավատացյալների համար օրենքներ սահմանելու իրավունքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ