News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները եւ անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի առջեւ դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին եւ վարչապետին բարձր վստահության համար եւ նշել, որ թիմային եւ նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջեւ դրված խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ