Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նախագահ Բարաք Օբամային կոչ է արել հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում կեղծ համահավասարություն պահպանելու ձախողված քաղաքականությունից։
«Օբամայի վարչակազմը Բաքվին կանաչ լույս է տալիս՝ Ադրբեջանի միակողմ ագրեսիային պատասխանելով միայն հրադադարը պահպանելու մասին կողմերին ուղղված ընդհանրացնող կոչերով»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին քաղաքականությանը հետեւող բոլոր անձանց համար՝ սկսած պաշտոնյաներից մինչեւ 9-րդ դասարանի աշակերտներ, պարզ է, որ հենց Իլհամ Ալիեւն է առաջինը սկսում հարձակումները։ «Ձեւացնել, թե դա այդպես չէ, մաքուր կեղծիք է, որը հղի է մահացու հետեւանքներով»,- նշում են հանձնախմբում։
Նրանք կարծիքով՝ Օբաման պետք է հրաժարվի խորապես անբարո եւ ակնհայտ ձախողված կեղծ ազնվության քաղաքականությունից եւ դրա փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկի պատերազմը կանխելու եւ արդար ու կայուն խաղաղության հիմք ստեղծելու համար։ Այդ հիմքերից մեկը միջազգային միջնորդների առաջարկներն են, որոնց համաձայնել են Հայաստանն ու Արցախը, բայց ոչ Ադրբեջանը։ Նման առաջարկ է օրինակ դիպուկահարներին հետ քաշելը,ԵԱՀԿ լրացուցիչ դիտարկումները, շփման գծում միջազգային հսկողության ենթակայությամբ հրաձգության տեղորոշիչների համակարգ տեղադրելը։