News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը որոշել է 5 հազար լիրա (մոտավորապես 1650 դոլար) բռնագանձել Թուրքիայի ԱԳՆ-ից՝ թուրք հայտնի պատմաբան Իլբեր Իրթայլիի պարգեւները, այդ թվում ՌԴ պետական մրցանակը ՝ Պուշկինի անվան շքանշանը կորցնելու համար, հայտնում է Hurriyet թերթը:

Օրթայլին իր մրցանակները հանձնել էր ԱԳՆ-ին, որպեսզի գրանցեն դրանք, սակայն նախարարությունը չի կարողացել դրանք վերադարձնել՝ ասելով իբրեւ դրանք կորել են: Ռուսական մեդալից բացի կորել են պատմաբանի եւս երկու մրցանակներ, որոնք նա ստացել էր Ավստրիայում ու Իտալիայում:

Գիտնականը դիմել էր դատարանին՝ ԱԳՆ դեմ հայցով, որում պահանջել էր փոխհատուցել բարոյական վնասը: Դատարանը այդ պահանջը հիմնավոր էր ճանաչել ու բավարարել հայցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրթայլին ղրիմաթաթարական ծագման թուրք պատմաբան է, Անկարայի համալսարանի պրոֆեսոր, օսմանյան կայսրության պատմությանը նվիրված գրքի հեղինակ, 2004 թ. սկսած ՝ նա Ստամբուլում Թոփկապի թանգարան-պալատի տնօրենն է: 2007 թ. պարգեւատրվել է Պուշկինի անվան շքանշանով ՝ «ռուսաց լեզվի ուսումնասիրման, տարածման, մշակութային ժառանգության պահպանման, ազգերի ու ժողովուրդների մշակույթների մերձեցման ու փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար »:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ